Լրահոս

21.02.2014 21:42


«Տիգրան Սարգսյանի արգումենտը մատնանշում է կառավարության որդեգրած մերժելի քաղաքականությունը»

«Տիգրան Սարգսյանի արգումենտը մատնանշում է կառավարության որդեգրած մերժելի քաղաքականությունը»

«Այս երիտասարդ սերնդի թոշակների խնդիրը մենք ինչպես ենք լուծելու, եթե ծերացող բնակչություն ենք»,-կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի արգումենտը ոչ միայն համոզիչ չէ, այլև բացահայտ կերպով մատնանշում է կառավարության որդեգրած այն մերժելի քաղաքականությունը, որ նա ի վիճակի չէ առաջիկա տարիների ընթացքում լուծել երկրին սպառնացող դեմոգրաֆիական հիմնախնդիրները: Եթե նման հայտարարություն աներ սովորական մի չինովնիկ՝ կարելի էր ինչ-որ տեղ մեղմ մոտենալ, բայց եթե երկրի տնտեսության թիվ մեկ պատասխանատուն է հայտարարում, որ երկիրը գնում է դեպի ծերացում, իսկ երկարաժամկետ առումով ոչինչ չի առաջարկում այդ աղետից խուսափելու համար՝ սա արդեն համազգային ողբերգություն է: Երկիրը ծերանում է, եթե ծնելիությանը ցուցանիշը շարունակվում է լինել ցածր, իսկ միգրացիոն հոսքը՝ բարձր: Բաղադրիչներն էլ ուղղակիորեն պայմանավորված են երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ: Գործող կառավարությունը չի կարող լուծել ժողովրդագրական այս մարտահրավերները, քանի որ վաղվա Հայաստանն արդեն իսկ տեսնում է որպես ծերացող երկիր:

Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը