Լրահոս

21.02.2014 21:45


Վահե Էնֆիաջյան. «Իշխանական բուրգի տարբեր տրամաչափի գործիչներ, եթե կկարողանան, թող դուրս գան փողոց»

Վահե Էնֆիաջյան. «Իշխանական բուրգի տարբեր տրամաչափի գործիչներ, եթե կկարողանան, թող դուրս գան փողոց»

Երեկ Աժ փոխխոսնակ Շարմազանովը զարմանք էր ապրել ու կիսվել մտահոգություններով լրագրողների հետ:
Խորհուրդ բոլոր զարմացածներին.
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի յուրաքանչյուր որոշում կայացվում է հասարակության հետ շփման ու մտքերի փոխանակման արդյունքում, որից հետո ԲՀԿ-ն արտահայտում է իր կարծիքն ու հստակ գործողություններով ամեն անգամ ապացուցում, որ մեր խոսքը միշտ է գործ: Հետևաբար, իշխանական շահերին դեմ և ժողովրդի ցանկությունն արտահայտող մեր գործողությունները պետք է գտնվեն քաղաքական որոշ գործիչների ուշադրության ներքո:
Այդ նույն իշխանական բուրգի տարբեր տրամաչափի գործիչներ, եթե կկարողանան, թող դուրս գան փողոց և հարցնեն, թե ինչ է մտածում իրենց մասին ժողովուրդը` հայ քաղաքացին, և դրանից հետո խոսեն ժողովրդի հոգսերի ու բարեկեցության մասին:
Իսկ մեկնաբանություններ կամ արտահայտություններ անող իշխանական տարբեր գործիչները պետք է գիտակցեն, որ յուրաքանչյուր խոսքի, ասված յուրաքանչյուր բառի ու տառի համար պատասխան են տալիս ժողովրդի առաջ:
Պատահական չէ, որ նման գործիչները սեփական կուրացիայի տակ գտնվող լրատվամիջոցների առկայությամբ և ամբիոնների ետևից են արտահայտում իրենց կարծիքը:
Բայց ոչ երբեք բաց ու թափանցիկ, ժողովրդի հետ անմիջական զրույցների և քննարկումների ժամանակ, ինչպես իր հիմնադրման օրվանից անում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը