Լրահոս

21.02.2014 22:13


Վահան Բաբայան. «Ամբողջ ժողովուրդը Ձեզ է մեղադրում, իսկ դուք ժողովրդին կարճատես եք անվանում»

Վահան Բաբայան. «Ամբողջ ժողովուրդը Ձեզ է մեղադրում, իսկ դուք ժողովրդին կարճատես եք անվանում»

Զավեշտալի է, երբ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը մեղադրում է «Դեմ եմ» շարժման մասնակիցներին, որ նրանք չեն մտածում երկրի և տարեցների ապագայի մասին, կամ՝ որ մեր քաղաքացիների մոտ առկա է կարճատեսություն: Եվ այս ամենը խոսում է մի մարդ, ում մասնագիտական գործունեության օրոք Հայաստանը մխրճվել է հսկայական արտաքին պարտքի մեջ և ում հանձնաժողովով անցնում և հաստատվում են այդ ահռելի վարկերը:
Ամբողջ ժողովուրդը Ձեզ է մեղադրում, իսկ դուք ժողովրդին կարճատես եք անվանում: Սթափվե՛ք, և ավելի լավ է մտածեք՝ վաղը ո՞վ է պատասխան տալու այդ վարկերի համար:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը