Լրահոս

22.02.2014 08:40


Կիևում ցուցարարները սպառնում են գրոհով վերցնել կառավարության շենքը

Կիևում ցուցարարները սպառնում են գրոհով վերցնել կառավարության շենքը

Ցուցարարները նորից Կիևի կենտրոնում տեղադրել են հսկայական քարաձիգ և խոստանում են գործարկել այն, եթե իշխանությունը չկատարի համաձայնության պայմանները։ Չնայած բախման կարգավորման նպատակով համաձայնության ստորագրմանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության միջև՝ հազարավոր ցուցարարներ չեն լքում Անկախության Մայդանը։ Ցուցարարները չեն հավատում, որ Յանուկովիչի և ընդդիմության միջև կնքված համաձայնությունը կիրականացվի։ Ծայրահեղ տրամադրված ցուցարարների մի խումբ սպառնում է գրոհով վերցնել կառավարական շենքերը, եթե երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաժարական չտա։ Այս մասին փոխանցում է «Բի–Բի–Սին»։

Հիշեցնենք, որ երեկ նախագահ Յանուկովիչը և երեք ընդդիմադիր առաջնորդներ Կլիչկոն, Յացենյուկը և Տյագնիբոկը հակամարտության կարգավորման համաձայնություն են ստորագրել, որը նախատեսում է 2004–ի Սահմանադրության վերադարձ, նաև նախագահական ընտրությունների անցկացում 2014թ. դեկտեմբերից ոչ ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը