Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գտնվելու վայրն անհայտ է։ Ինչպես գրում է «Интерфакс-Украина»–ն, լույս շաբաթ գիշերը նրա ինքնաթիռը մեկնել է Խարկով։ Գործակալության անանուն աղբյուրը հայտնել է, որ Յանուկովիչի հետ են եղել նաև Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Ռիբակը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը, գործարար և պատգամավոր Վադիմ Նովինսկին, ինչպես նաև պետական պահպանության մոտ 14 աշխատակից։
Նշվում է նաև, որ Յանուկովիչը հրահանգել է նախագահականից դուրս հանել արժեքավոր փաստաթղթերը։
Ավելի ուշ, սակայն, Խարկովի օդանավակայանից հերքել են Յանուկովիչի օդանավի ժամանման մասին լուրը։ Ավելին՝ որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ շաբաթ՝ 04:30–ին,այն վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում։
Յանուկովիչն անհետացել է
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գտնվելու վայրն անհայտ է։ Ինչպես գրում է «Интерфакс-Украина»–ն, լույս շաբաթ գիշերը նրա ինքնաթիռը մեկնել է Խարկով։ Գործակալության անանուն աղբյուրը հայտնել է, որ Յանուկովիչի հետ են եղել նաև Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Ռիբակը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը, գործարար և պատգամավոր Վադիմ Նովինսկին, ինչպես նաև պետական պահպանության մոտ 14 աշխատակից։
Նշվում է նաև, որ Յանուկովիչը հրահանգել է նախագահականից դուրս հանել արժեքավոր փաստաթղթերը։
Ավելի ուշ, սակայն, Խարկովի օդանավակայանից հերքել են Յանուկովիչի օդանավի ժամանման մասին լուրը։ Ավելին՝ որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ շաբաթ՝ 04:30–ին, այն վայրէջք է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններում։
7or.am