Լրահոս

22.02.2014 12:05


Կիևում դնեպրոպետրովյան «Բերկուտին» ստիպել են անցնել «անպատվության միջանցքով» (տեսանյութ)

Կիևում դնեպրոպետրովյան «Բերկուտին» ստիպել են անցնել «անպատվության միջանցքով» (տեսանյութ)

Ուկրաինայի «Ժուլյան» օդանավակայանի մուտքի մոտ ակտիվիստները կանգնեցրել են ուժայինների ավտոբուսը, որոնք պատրաստվում էին մեկնել Դնեպրոպետրովսկ։ Բանակցություններից հետո մեկ ավտոբուսից «բերկուտցիները» համաձայնվել են անցնել «անպատվության միջանցքով»։ Մարդիկ նրանց հետևից գոռում էին «Գանբա» (ամոթ)։ Երկրորդ ավտոբուսում ակտիվիստների կոչերին չէին արձագանքում, և մարդիկ արգելափակել են նրանց ճանապարհը։ Նրանք խոստացել են թողնել ուժայիններին, եթե վերջինները հանձնեն սպառազինությունը։ Բերկուտցիները հանձնել են վահանները, զրահագլխարկները և զրահաբաճկոնները։ Ակտիվիստները նշել են, որ դրանք Մայդան կհասցնեն։ Այս մասին հաղորդում է «segodnya.ua»–ն։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը