Լրահոս

22.02.2014 12:03


Վրաերթի է ենթարկվել նաև 1-ամյա երեխա

Վրաերթի է ենթարկվել նաև 1-ամյա երեխա

Փետրվարի 20-ին՝ ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, ուղեղի սալջարդ, աջ ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1-ամյա տղա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12.05-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու և կնոջ ու 1-ամյա տղայի: Վարորդը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը