Լրահոս

22.02.2014 16:17


Իսլանդիան վերջնականապես հրաժարվեց Եվրամիությանը միանալուց

Իսլանդիան վերջնականապես հրաժարվեց Եվրամիությանը միանալուց

Իսլանդիան վերջնականապես հրաժարվել է Եվրամիությանը միանալու մտադրությունից։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ՝ այդ երկրի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիությանը միանալու ծրագրերից հրաժարվելու արտգործնախարարի առաջարկին։

Իշխող կոալիցիայի անդամները որոշել են նաև այդ հարցը չդնել հանրաքվեի։

Նշենք, որ Իսլանդիայի և Եվրամիության միջև բանակցություններն ավելի քան մեկ տարի առաջ սառեցվել էին: Ապրիլին ձևավորված նոր կառավարությունը մտահոգություն էր հայտնել, որ ԵՄ–ին միանալը կարող է հարվածել իսլանդական ձկնարտադրությանը և ֆերմերային տնտեսություններին:

Եվրաինտեգրմանը դեմ է նաև Իսլանդիայի բնակչության ավելի քան 60%–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը