ՌԴ ԱԳՆ–ի մեկնաբանությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ–ն հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված Ուկրաինայում այս օրերին տիրող իրավիճակի հետ։ Դրանում մասնավորապես ասվում է.
«Փետրվարի 21–ին հայտարարվել էր Ուկրաինայի կառավարության և ընդդիմության առաջնորդների միջև՝ Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների միջնոդությամբ, համաձայնագրի ստորագրման մասին։ Ուկրաինական իշխանության և ԵՄ–ի խնդրանքին ի պատասխան՝ բանակցությունների որոշակի փուլում միացավ նաև ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Վ. Լուկինը։ Այդ ժամանակ համաձայնագրի տեքստն արդեն որոշ չափով պատրաստ էր, և մեր ներկայացուցիչն առաջնորդվում էր նրանով, որ հենց իշխանությունն ու ընդդիմությունը պետք է միմյանց միջև համաձայնության հասնեն։ Այն փաստը, որ Լուկինը՝ որպես վկա, չի ստորագրել այդ համաձայնագրերի տակ, ինչպես որ դա արել են եվրոպացի 3 նախարարները, չի նշանակում, որ Ռուսաստանը շահագրգռված չէ փոխզիջումներ գտնելու հարցում,որոնք հնարավություն կտան անհապաղ դադարեցնել արյունահեղությունը և իրավիճակը վերադարձնել բնականոն հուն։ Ընդհակառակը՝ մենք հետագայում ևս պատրաստ ենք ուկրաինացիներին աջակցել իրավիճակը կայունացնելու իրենց խնդրանքներում։ Համոզված ենք, որ Ուկրաինայի համար այնպիսի ճակատագրական գործընթացները, ինչպիսիք են սահմանադրական բարեփոխումները, պետք է իրականացվեն քաղաքական ուժերի և տարածաշրջանների լիակատար մասնակցությամբ, իսկ այդպիսի բարեփոխման նախագիծը պետք է դրվի համազգային հանրաքվեի։
Իրավիճակն անհապաղ հանդարտեցնելուն ուղղված գործնական քայլերը պետք է կրեն համապարփակ բնույթ, որպեսզի այն շոշափելիորեն նպաստի ազգային հաշտեցմանը։ Եվ, իհարկե, միջնոդության յուրաքանչյուր քայլ պետք է իրականացվի Ուկրաինայի ինքնիշխանությունը բացարձապես հարգելով։
Միաժամանակ, ևս մեկ անգամ ընդգծենք, որ իրենց երկրի համար գլխավոր պատասխանատվությունը կրում են կառավարությունն ու ընդդիմությունը։ Դա վերաբերում է նաև ձևավորվող քաղաքական գործընթացին և ծայրահեղականներից անզիջում տարանջատվելուն, ու վճռականորեն կանխելուն նրանց կողմից իրականացվող հակաօրինական գործողությունները։ Մենք կողջունենք այս ուղղությամբ իրականացվող համաձայնեցված յուրաքանչյուր քայլը»։
ՌԴ ԱԳՆ–ի մեկնաբանությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
ՌԴ ԱԳՆ–ն հանդես է եկել մեկնաբանությամբ՝ կապված Ուկրաինայում այս օրերին տիրող իրավիճակի հետ։ Դրանում մասնավորապես ասվում է.
«Փետրվարի 21–ին հայտարարվել էր Ուկրաինայի կառավարության և ընդդիմության առաջնորդների միջև՝ Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների միջնոդությամբ, համաձայնագրի ստորագրման մասին։ Ուկրաինական իշխանության և ԵՄ–ի խնդրանքին ի պատասխան՝ բանակցությունների որոշակի փուլում միացավ նաև ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Վ. Լուկինը։ Այդ ժամանակ համաձայնագրի տեքստն արդեն որոշ չափով պատրաստ էր, և մեր ներկայացուցիչն առաջնորդվում էր նրանով, որ հենց իշխանությունն ու ընդդիմությունը պետք է միմյանց միջև համաձայնության հասնեն։ Այն փաստը, որ Լուկինը՝ որպես վկա, չի ստորագրել այդ համաձայնագրերի տակ, ինչպես որ դա արել են եվրոպացի 3 նախարարները, չի նշանակում, որ Ռուսաստանը շահագրգռված չէ փոխզիջումներ գտնելու հարցում, որոնք հնարավություն կտան անհապաղ դադարեցնել արյունահեղությունը և իրավիճակը վերադարձնել բնականոն հուն։ Ընդհակառակը՝ մենք հետագայում ևս պատրաստ ենք ուկրաինացիներին աջակցել իրավիճակը կայունացնելու իրենց խնդրանքներում։ Համոզված ենք, որ Ուկրաինայի համար այնպիսի ճակատագրական գործընթացները, ինչպիսիք են սահմանադրական բարեփոխումները, պետք է իրականացվեն քաղաքական ուժերի և տարածաշրջանների լիակատար մասնակցությամբ, իսկ այդպիսի բարեփոխման նախագիծը պետք է դրվի համազգային հանրաքվեի։

7or.am