Աշխարհ

22.02.2014 15:15


Յուլյա Տիմոշենկոյի «մարդը» դարձավ Գերագույն Ռադայի նախագահ

Յուլյա Տիմոշենկոյի «մարդը» դարձավ Գերագույն Ռադայի նախագահ

Հենց նոր Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ ընտրվեց «Բատկիվշինա» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Տուրչինովը։ Այս որոշմանը կողմ է քվեարկել 326 ժողովրդական պատգամավոր։ Տուրչինովը համարվում է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «աջ ձեռքը»։ Ինչպես հայտարարել է Տուրչինովը քվեարկությունից հետո, խորհդարանի գլխավոր նպատակը վերահսկողության տակ վերցնելն է երկրի արևելքն ու արևմուտքը։

Ինչպես այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը ու նրա առաջին տեղակալը հրաժարական էին ներկայացրել։

Նախօրեին էլ խորհրդարանը Տիմոշենկոյին ազատ արձակելու հնարավորություն տվող օրինագիծ էր ընդունել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը