Լրահոս

10.08.2009 18:28


Օգոստոսի 11–ը՝ Նավասարդ

Օգոստոսի 11–ը՝ Նավասարդ

Օգոստոսի 11-ը հին հայկական տոմարով Նոր տարին է՝ Նավասարդը։ «ԱԻՄ» նախագահ Պարույր Հայրիկյանն այն համարում է հայոց ազգի կազմավորման, ծագման տոնը.

-Հայության ազգային ինքնագիտակցությունն առաջին անգամ հավաքականորեն դրսևորվել է Հայկ նահապետի և Բելի պատերազմում։ Հայկ նահապետի հաղթանակի օրվանից էլ սկիզբ է առնում բուն հայկական թվականը՝ ըստ հին հայակական տոմարի՝ մ.թ.ա. 4482թ.։ Տարվա առաջին ամիսը՝ Նավասարդը, հին հայկական նոր տարին է։ Նավասարդ ամսվա 1-ը համընկնում է ներկայիս օգոստոսի 11-ին,- Դավթաշեն համայնքի ամառանոցներում գտնվող իր տանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պ. Հայրիկյանը։

Նա ընդգծել է, որ օգոստոսի 11-ը որպես ազգային տոն նշելու նախաձեռնությունն առաջին անգամ՝ 1991-92թթ., խորհրդարան է ներկայացրել Ազգային միացյալ կուսակցությունը, սակայն այն չի ընդունվել։

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը