Լրահոս

23.02.2014 00:12


««Փարիզյան սուրճը» գաղջ բուրմունքո՞վ»

««Փարիզյան սուրճը» գաղջ բուրմունքո՞վ»

«Փարիզյան սուրճը» գաղջ բուրմունքո՞վ։ Վալերի–Աշխեն Գործունյանը, քանի կար դեմ էր «տնտեսական բռնաբարությանը» պետության կողմից, հարցազրույց–հարցազրույցի հետևից էր տալիս՝ թե ինչ գաղջ է երկրում առկա տնտեսաքաղաքական վիճակը, իսկ այսօր հեչ էլ իրեն վատ չի զգում ծառայություններ մատուցել այս ռեժիմին։ Ի՞նչ է սա։ Չլինի տիկինը իրականության ոչ ադեկվատ ընկալմամբ է տառապում։ Ունեցվածքից զրկվելը նրա հիշողության վրա համապատասխան ազդեցություն է թողել ու մոռացել է մի ժամանակ ինչ էր ասում. «Ես կարծում եմ, որ Հայաստանն այսօր ցավալի վիճակում է: Եվ դրա մեղավորը քաղաքական մարդիկ են: Այն օլիգարխներն են, որոնք երկրի հարստությունը մոնոպոլ են դարձրել և ուրիշ երկիր սարքել»: Կինը բողոքում է քաղաքական մարդկանցից, բողոքում է օլիգարխներից ու գնում ծառայություն մատուցում երկրի գլխավոր քաղաքական մարդու (ՀՀ նախագահի պաշտոնը քաղաքական է) ու գլխավոր օլիգարխի (եթե, իհարկե, տիկինը աչքի պոչով երբևէ կարդացել է «օլիգարխ» եզրույթի բացատրությունը,ասենք Արիստոտելի մոտ) համար։

Վալերի–Աշխեն Գործությանը իր հարցազրույցներից մեկում ասել է, եթե «կռիշ» (նա պարզաբանել է, որ սովորել է երկրում առկա տնտեսական բառապաշարը) չունես չես կարող օրենքի շրջանակներում նորմալ բիզնեսով զբաղվես։ Հիմա, երևի, իրեն ունեզրկելուց հետո հայտնվել է մի «կռիշ», որը կռիշություն է անում բոլոր հին ու նոր հաճախորդներին ընդդեմ ընդդիմությանը, մասնավորապես, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։

Հակոբ Տեր-Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը