Ինչու է կաթվածահար եղել Հայաստանի ԱԳ նախարարությունը
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում այսօր Ադրբեջանի գովազդով զբաղվող մադրիդի Ատլետիկոն հանդիպելու է Օսասունայի հետ: Խաղը տեղի է ունենալու Օսասնունայի հարկի տակ, բայց մադրիդցիները պատրաստվում են խաղադաշտ դուրս գալ սեւ թեւկապներով: Նրանք հայտարարել են, թե դա անում են հարգելով Խոջալուի զոհերի հիշատակը: Հայտնի է, որ հենց ադրբեջանցիներն են խոստովանել, որ Խոջալուում որեւէ ջարդ եւ կոտորած չի եղել: Հայտնի է նաեւ, որ ադրբեջանցիներն այն շահարկում են քարոզչական նպատակով, բայց նրանք արդեն քաղաքականացնում են ֆուտբոլը եւ իրենց կեղտոտ խաղերը տարածում այնտեղ: Փաստ է, որ ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն կտրականապես դեմ են նման շոուների անցկացմանը եւ տարօրինակ է, որ Հայաստանի արտգործնախարարությունը ահազանգ չի բարձրացրել եւ չի դիմել ՖԻՖԱ-ին, ՈՒԵՖԱ-ին եւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Հետաքրքիր է, թե ինչով է զբաղված մեր ԱԳՆ-ն եւ ինչու է կաթվածահար եղել:
Ինչու է կաթվածահար եղել Հայաստանի ԱԳ նախարարությունը
Հայտնի է, որ հենց ադրբեջանցիներն են խոստովանել, որ Խոջալուում որեւէ ջարդ եւ կոտորած չի եղել: Հայտնի է նաեւ, որ ադրբեջանցիներն այն շահարկում են քարոզչական նպատակով, բայց նրանք արդեն քաղաքականացնում են ֆուտբոլը եւ իրենց կեղտոտ խաղերը տարածում այնտեղ: Փաստ է, որ ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն կտրականապես դեմ են նման շոուների անցկացմանը եւ տարօրինակ է, որ Հայաստանի արտգործնախարարությունը ահազանգ չի բարձրացրել եւ չի դիմել ՖԻՖԱ-ին, ՈՒԵՖԱ-ին եւ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Հետաքրքիր է, թե ինչով է զբաղված մեր ԱԳՆ-ն եւ ինչու է կաթվածահար եղել:
Top-News.am