Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ–ցեմենտ» գործարանը երկու–երեք օր է չի աշխատում։ Պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը գաղտագողի փակել է տվել գործարան հոսող ջրի ճանապարհը։ Դրա արդյունքում ջուրը մեկ այլ ճանապարհով հայտնվում է Ադրբեջանում։
Սա լրիվ Սերժ Սարգսյանի ոճի մեջ է։ Նման մանր ու ճղճիմ քայլերի միայն նա է ունակ։ Ոչինչ որ գործարանը չի աշխատում՝ վնաս հասցնելով «Արարատ–ցեմենտին», գործարանի աշխատողներին ու երկրի տնտեսությանը։ Սերժ Սարգսյանին նման բաները չեն հետաքրքրում։ Նրան պետք է մթության քողի տակ անջատել ջուրն ու վնաս տալ Ծառուկյանին։ Ճակատային պայքարից նա խուսափում է և գործում այլոց, տվյալ դեպքում՝ ոստիկանության և «բնապահպանների» ձեռքերով։
Եթե Յանուկովիչի հայաստանյան կրկնօրինակին թվում է, թե այդպիսով կարողանալու է ինչ որ հարց լուծել և ԲՀԿ–ի դեմն առնել, ապա չարաչար սխալվում է։
Երկրի նախագահի աթոռին հայտնված մարդը չպետք է այդքան մանրանա։ Հասկացանք, որ նախագահի աթոռը Սերժ Սարգսյանի համար չէ, բայց քանի դեռ նա այդ աթոռին է նստած, չպետք է այդ աթոռը «տաբուրետկա» սարքի, քանզի «տաբուրետկան» շատ հաճախ այլ նպատակներով է օգտագործվում։ Սերժը պետք է այդ մասին միշտ հիշի։ Մանավանդ Յանուկովիչի օրինակը բոլորիս աչքի առաջ է։ Թեև դատելով ամենից՝ Ուկրաինայի փախած նախագահի սխալները դաս չեն դառնում «Վերջի բոլշևիկի» համար։
Սերժ Սարգսյանի «տաբուրետկան» (տեսանյութ)

Սևակ Մինասյան