Լրահոս

23.02.2014 21:32


«Սերժ Սարգսյանն անցել է իր հին մեթոդին. փակել է տվել ջուրը»

«Սերժ Սարգսյանն անցել է իր հին մեթոդին. փակել է տվել ջուրը»

Երեք օր է՝ Սերժ Սարգսյանը Արարատ ցեմենտի գործարանի հոսող ջրի ճանապարհը փակել է տվել: Դրա արդյունքում ջուրը մեկ այլ ճանապարհով հոսում է Ադրբեջան: Զարմանալու բան չկա. անցնելով իր հին մեթոդին՝ վնասում է սեփական ժողովրդին: Բայց պետք չէ այդքան մանրանա՛լ և Ադրբեջանին ծիծաղացնե՛լ տալ: Զավթած–թառած աթոռին՝ 2008-ից Սերժ Սարգսյանն այս ջրի նման «փակեց» մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ազատ ընտրությունները և այլն: Ինչպես ասել է Լևոն Տեր- Պետրոսյանը, եթե Սերժի մեջ ամոթի, խղճի կամ պետության ճակատագրի հանդեպ պատասխանատվության թեկուզ մի փոքրիկ նշույլ դեռ մնացել է, նա պետք է օր առաջ ներողություն խնդրի ժողովրդից ու հրաժարական տա։ Պետության բաճկոնը նրա հագովը չէ։ Դժգոհության «կաթսան» արդեն բավականին տաք է: Ժողովրդին այս ծայրահեղ ծանր վիճակին հասցնելու համար կարժանանա Յանուկովիչի բախտին: Հետևաբար, չե՛նք մոռանում, որ մարտի 1-ին՝ ժամը 15:00-ին, բոլորս գնում ենք հասցեն անփոփոխ Ազատության հրապարակ՝ մասնակցելու հանրահավաքին ու երթին:

Շահեն Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը