Մարտի 1-ը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ զրո խտրականության դրսևորման միջազգային օրն է:
Դրան ընդառաջ, «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» կազմակերպությունը նախաձեռնել է հանրային միջոցառումների շարք: Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու և լուսաբանելու այն:
Այսօր Երևանի Պետական բժշկական համալսարանում տեղի կունենա «Հետազոտվի՛ր և ապրի՛ր: Պատմի՛ր ընկերոջդ:» խորագիրը կրող միջոցառումը։ Այն ուղղված կլինի հանրության, մասնավորապես երիտասարդների, ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին սևեռելուն և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը խրախուսելուն:
Հաճելի պարային երաժշտության տակ պարային խումբը «սալսա» պարի միջոցով կբարձրաձայնի ՄԻԱՎ-ի, հիվանդության կանխարգելման, հետազոտության կարևորության մասին: Անցորդները հնարավորություն կունենան միանալ «սալսա»-ի դասին, վայելել հաճելի ժամանց և ստանալ տեղեկատվություն հիվանդության մասին: Միջոցառման ընթացքում կանցկացվի նաև ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինտերակտիվ վիկտորինա: Լավագույն պարողները և հարցերին ճիշտ պատասխանողները կստանան նվերներ:
Նման սոցիալական ակցիաները կարևոր նշանակություն ունեն հատկապես երիտասարդների համար, որպեսզի նրանք տեղեկացված լինեն ՄԻԱՎ-ի մասին և պաշտպանեն իրենց և իրենց ընտանիքները:
ՄԻԱՎ-ը չի փոխանցվում պարի միջոցով