Տուրչինովը խոստացել է կառուցել բարիդրացիական հարաբերություններ Ռուսաստանի հետ
Ուկրաինայում պատրաստ են երկխոսության Ռուսաստանի հետ։ Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որը կատարում է երկրի ղեկավարի լիազորությունները, ելույթով է հանդես եկել՝ հայտարարելով, որ Ուկրաինան կառուցելու է հարաբերությունները Ռուսաստանի հետ բարիդրացիական սկզբունքների վրա։
«Մենք գիտակցում ենք նաև Ռուսաստանի կարևորությունը, և պատրաստ ենք երկխոսության Ռուսաստանի ղեկավարության հետ, որպեսզի այդ երկրի հետ կառուցենք հարաբերություններ նոր, արդար, հավասարազոր և բարիդրացիական հիմքի վրա, որը կընդունի և հաշվի կառնի Ուկրաինայի եվրոպական ընտրությունը»,–ասել է նա։ Այս մասին հաղորդում է «segodnya.ua»–ն։