ԱԺ–ն մեկ րոպե լռությամբ հարգեց Ուկրաինայի զոհերի հիշատակը
Քիչ առաջ մեկնարկած Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի հերթական քառօրյայի ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկով խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգել է Ուկրաինայի զոհերի հիշատակը:
–Առաջարկում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ հարգենք Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման պատճառով նահատակվածների հիշատակը։ Մահաբեր զենքի կիրառումը մեծ չաիք է, մեծ ողբերգություն է եղել, և մենք պարտավոր ենք խորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը, և ցույց տալ, որ սա մեզ համար անընդունելի, դատապարտելի երևույթ է,–ասել է Լ. Զուրաբյանը։
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ հայտարարել է՝ դեմ չէ, որ հարգեն բոլոր զոհերի հիշատակը, և ոչ միայն զոհված քաղաքացիների, այլ, ինչու չէ, նաև ոստիկանների։

7or.am