Ռուստամյանը պարզաբանել է, թե ինչու արդարադատության նախարարին անվանեց «չատլախ» (տեսանյութ)
–«Չատլախ»բառըտաճկերենէ, որընշանակումէճաքտված,–խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պարզաբանելով, թե ինչու ՀՀ արդարադատության նախարարին անվանեց «չատլախ»։
–ԿարողեքբացելՍտեփանՄալխասյանցիբացատրականբառարանըուայնտեղհայտնաբերել այս բառիբացատրությունը: Ինքըմեզհորդորումէ՝լավիմաստներգտնենք, մենքէլիրենենքհորդորումլավիմաստներգտնել:Եթեիրենթվումէ՝մենքչենքտիրապետումբառապաշարին,ապաչարաչարսխալվումէ,–հավելել է Ա. Ռուստամյանը՝ նշելով, որ այսքանով իրենք կսահմանափակվեն.
–Սաիմոճըչէ, բայցհարցընաէ, որնախարարըիրբարձունքինպետքէմնա: Խոսքը 53 պատգամավորիմասին է, ուդուպարզապեսպարտավորեսհարգելնրանցկարծիքը։ Ո՞նցկարելիէքամահրանքովարտահայտվել: Մարդունասես,կվիրավորվի, բա 53 պատգամավորիմասինէխոսքը,ուանպատվումեսնրանցհետեղածժողովրդին: Սրանովպետք է վերջդրվիայսամենին։ Թե չէ՝ խոտորնակին խոտորնակսկզբունքն է:
ՀՀԿ–ական նախարարի և ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքերը մեկնաբանել է նաև խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
–Ցանկացածմարդիրավունքունիվրդովվելու, բայց «ղալաթ»բառըվիրավորանքչէ։Խորհուրդկտայիև՛լրագրողներին, և՛հասարակությանըԹումանյանի «Միկաթիլմեղրը» կարդալ,ևայդճանապարհովչգնալ։Բայց եթեմիկողմըվիրավորումէ, ապադավիրավորանքէ։Եսնմանբառերչեմկիրառում.իմլեքսիկոնումնմանբառչկա,–նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
Ռուստամյանը պարզաբանել է, թե ինչու արդարադատության նախարարին անվանեց «չատլախ» (տեսանյութ)
–«Չատլախ» բառը տաճկերեն է, որը նշանակում է ճաք տված,–խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պարզաբանելով, թե ինչու ՀՀ արդարադատության նախարարին անվանեց «չատլախ»։
–Կարող եք բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել այս բառի բացատրությունը: Ինքը մեզ հորդորում է՝ լավ իմաստներ գտնենք, մենք էլ իրեն ենք հորդորում լավ իմաստներ գտնել:Եթե իրեն թվում է՝ մենք չենք տիրապետում բառապաշարին, ապա չարաչար սխալվում է,–հավելել է Ա. Ռուստամյանը՝ նշելով, որ այսքանով իրենք կսահմանափակվեն.
–Սա իմ ոճը չէ, բայց հարցը նա է, որ նախարարը իր բարձունքին պետք է մնա: Խոսքը 53 պատգամավորի մասին է, ու դու պարզապես պարտավոր ես հարգել նրանց կարծիքը։ Ո՞նց կարելի է քամահրանքով արտահայտվել: Մարդուն ասես, կվիրավորվի, բա 53 պատգամավորի մասին է խոսքը, ու անպատվում ես նրանց հետ եղած ժողովրդին: Սրանով պետք է վերջ դրվի այս ամենին։ Թե չէ՝ խոտորնակին խոտորնակ սկզբունքն է:
ՀՀԿ–ական նախարարի և ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքերը մեկնաբանել է նաև խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
–Ցանկացած մարդ իրավունք ունի վրդովվելու, բայց «ղալաթ» բառը վիրավորանք չէ։ Խորհուրդ կտայի և՛ լրագրողներին, և՛ հասարակությանը Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» կարդալ, և այդ ճանապարհով չգնալ։ Բայց եթե մի կողմը վիրավորում է, ապա դա վիրավորանք է։ Ես նման բառեր չեմ կիրառում. իմ լեքսիկոնում նման բառ չկա,–նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը։
7or.am