Լրահոս

24.02.2014 13:09


Արամ Մանուկյան. «Տեսախցիկաֆիկացիա է ԱԺ–ում»

Արամ Մանուկյան. «Տեսախցիկաֆիկացիա է ԱԺ–ում»

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ են խորհրդարանի ողջ տարածքում տեսախցիկներ տեղադրվում։

–Տեսախցիկաֆիկացիա է ԱԺ–ում,–ասել է Ա. Մանուկյանը,–ի՞նչն եք ձայնագրելու՝ ինչքան խոսենք, խի խոսենք, ո՞ւմ հետ խոսենք։ Դա երևի ձեր թիմի վերահսկողության համար, որովհետև մենք ինչ խոսում ենք, դա ասում ենք նաև այստեղ։ Բայց հարցն այն է, որ լուրջ միջոցներ եք ծախսում։

Ու թեև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ բարձրացված հարցն ԱԺ օրակարգի հետ կապ չունի, և հորդորել է Հ. Աբրահամյանին չարձագանքել, բայց վերջինը պատասխանել է։

–Ժուչոկի որևէ ցանկություն չունեմ՝ որպես ԱԺ նախագահ, և դա շատ վատ զբաղմունք է, ու խորհուրդ եմ տալիս բոլորին, որ նման գործերով չզբաղվեն։ Դա անվտանգության խնդիր է ուղղակի. բոլորս տեսել ենք, թե այս դահլիճում ինչ է կատարվել,–նշել է ԱԺ նախագահը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը