Լրահոս

24.02.2014 18:00


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 23-ը, ավազակային հարձակման 2 դեպքից` 1-ը, խարդախության 8 դեպքից` 6-ը, յուրացման` 2, խուլիգանության, մաքսանենգության և դրամանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 18 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 1 և գողության 25 դեպք:
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը