Լրահոս

24.02.2014 19:07


ՊԿՊ-ների նկատմամբ պահանջարկը կազմել է 675 մլն դրամ

ՊԿՊ-ների նկատմամբ պահանջարկը կազմել է 675 մլն դրամ

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13265143 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 675 մլն դրամ, որից մրցակցային` 605 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 70 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 285 856 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.8382 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.8774 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:

Այս խորագրի վերջին նյութերը