Տնտեսական

24.02.2014 14:17


ԿԲ. «Այս տարի գնաճը կկազմի 4%»

ԿԲ. «Այս տարի գնաճը կկազմի 4%»

Այսօրվա ասուլիսին Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Վահագն Գրիգորյանը հայտնել է, որ ԿԲ հաշվարկներով՝ Հայաստանում 2014թ-ին գնաճը կկազմի 4%, որը ԿԲ-ի նպատակային ցուցանիշն է:

«2013-ը ամփոփվել է 5.6 % գնաճով։ Կանխատեսում ենք, որ 12-ամսյա գնաճը շարունակելու է նվազել: Այնուհետև երրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը նվազելու է՝ հասնելով մինչև տատանումների թույլատրելի մակարդակի նվազագույն սահմանին։ Այնուհետև 12 ամսվա գնաճը տարեվերջին մոտենալու է մեր նպատակային ցուցանիշին՝ 4%-ին»,- ասել է Վահագն Գրիգորյանը։

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԿԲ-ի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանն էլ պատասխանելով հարցին, թե արդյոք գնաճի հաշվարկման ժամանակ հաշվի՞ են առնվել Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու հնարավոր հետևանքները, ասել է. «Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը շարունակվում է, և Կառավարության մեր գործընկերները նշել են, որ դեռևս բանակցային փուլում է այն ապրանքատեսակների ցանկը, որոնց համար հնարավոր է՝ մաքսատուրքերը պահպանվեն այնքանով, ինչքանով հիմա Հայաստանոմ են»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը