Մեկնաբանություն

24.02.2014 14:27


Դրսից ոսկի, ներսում՝...

Դրսից ոսկի, ներսում՝...

Երկու օր առաջ Յանուկովիչը դողացող ձայնով, հազիվ զսպելով արցունքները, հայտարարեց, թե չի հեռանալու։ Այսօր նա հեռացված է։

Դժվար է ասել, թե Ուկրաինան քաղաքացիական պատերազմի ու սնանկության եզրին հասցրած նախկին նախագահին ինչն էր այդպես պահում իր աթոռին։ Այս առումով շատ խորհրդանշական էին մի կողմից նախագահական նստավայրի շքեղության վերաբերյալ ռեպորտաժները, մյուս կողմից՝ երկրում տիրող քաոսը։

Յանուկովիչի «լեգենդար» ոսկե զուգարանակոնքը չգտան։ Բայց ոսկուց պատրաստված բիդեն պակաս մարազմատիկ չէր։ Ստացվում է՝ բնական կարիքները հոգալու համար հիգիենայի պարագաների ոսկուց լինելը նշանակություն են ունեցել Յանուկովիչի համար։

Փաստորեն, նրա մտքով չէր էլ անցնում, որ, ասենք, նույն ոսկե զուգարանակոնքի պարունակությունը, անկախ նրա ինչպիսին լինելուց, մնալու է անփոփոխ, և ինքն էլ է մնալու անփոփոխ։ Սա իսկապես սիմվոլիկ է. դրսից ոսկի, ներսում՝...

Ընչաքաղցություն, որը դուրս է գալիս բանականության սահմաններից։ Նույնը վերաբերում է նաև Հայաստանի իշխանություններին։ «Մերոնք» ևս վաղուց անցել են բոլոր ընկալելի սահմաններն ու դարձել անընկալելի։

«Մերոնք» էլ են հայտարարում, որ չեն հեռանալու, «մերոնք» էլ համատարած սնանկության պայմաններում «տժժում» են...

Բայց դրանից հո բովանդակությունը չի՞ փոխվում։ Հիշե՛ք Յանուկովիչի զուգարանակոնքը. երջանկությունը ոսկու մեջ չէ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը