Տնտեսական

24.02.2014 14:53


Տաքսու վարորդների պահանջը

Տաքսու վարորդների պահանջը

Տաքսու վարորդները պահանջում են, որ կարմիր գծերով կայանման հատվածներից որոշները դարձնեն տաքսիների համար կայանատեղի: Այսօրվա ասուլիսին այդ մասին ասել է Ավտովարորդների պաշտպանության լիգայի իրավաբան Մկրտիչ Մուրադյանը:

Բանախոսը հայտնել է, որ տաքսու վարորդները պահանջում են նաև դադարեցնել տեսախցիկների կողմից արձանագրված տուգանքները, քանի դեռ չի լուծվել նրանց մեքենաների կայանատեղիի հարցը:

«Եթե տաքսու վարորդը չկարողանա 2-3 րոպե կանգնել կանգառին մոտ, բա ուղևոր որտեղի՞ց պետք է վերցնի: Տեսախցիկներն էլ դարձել են կոմունիստների ժամանակ գործարանների բլանկ դնելը, ամիսը պետք է ֆիքսել հստակ քանակով խախտում»,-ասել է ասուլիսին մասնակցող տաքսու վարորդը։

Ասուլիսին նշվեց նաև, որ բացի արագաչափերից՝ ցանկացած այլ տուգանք տաքսու վարորդները բողոքարկելու են դատարանում։ Իսկ որպես բողոքի գործողություն՝ նրանք պատրաստվում են ավտոերթեր կազմակերպել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը