Թագուհի Եղիսաբեթ II-ը բնակվում է Լոնդոնի ամենաաղտոտված փողոցում
Բուքինգեմյան պալատին հարակից տարածքում օդի աղտոտվածությունն ամենաբարձրն է Լոնդոնում։ Այն 4 անգամ գերազանցում է եվրոպական չափանիշներով թույլատրելի սահմանափակումը։ Այս մասին գրում է բրիտանական «Daily Telegraph»-ը։ Ըստ պարբերականի՝ Եղիսաբեթ II-ի նստվայրին հարակից Գրոսվենոր Փլեյս փողոցում օդի մեկ կուբամետրում հայտնաբերվել է 152 միկրոգրամ ազոտի երկօքսիդ, ինչը 4 անգամ գերազանցում է թույլատրելի՝ 40 միկրոգրամը։