ԱԺ–ն սկսել է քննարկել գազի հարցով հանձնաժողով ստեղծելու հարցը
ՀՀ ԱԺ–ն սկսել է քննարկել գազի հարցով հանձնաժողով ստեղծելու հարցը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնությունը մերժեց նման հանձնաժողով ստեղծելու ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների առաջարկը, և արդեն ի՛ր կողմից նախաձեռնեց հանձնաժողով ստեղծելու աշխատանքները։ Մեծամասնությունն առաջարկում է ուսումնասիրել գազի ջերմատվության, պարտքի գոյացման, հաշվիչների, «Հայռուսգազարդի» 20%–ի վաճառքի, գազի սակագնի, այլընտրանքային գազի հնարավորության հարցը։
Հիմնական զեկուցող, ՀՀԿ–ական Դավիթ Հարությունյանն այսօրվա քառօրյայում բացատրել է, թե ինչու են իրենք կողմ հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնփակ։
–Սա քաղաքական առումով շատ զգայուն հարց է, և մեր նպատակը զուտ քաղաքական դեբատները չեն։ Այդ հանձնաժողովը ստեղծելը զուտ ինքնանպատակ չէ։ Բուն նպատակն իրավիճակը բարելավելն է, այլ ոչ թե քաղաքական դեբատները,–ասել է Դ. Հարությունյանը։
Առաջարկվում է նաև, որ հանձնաժողովն իր վերջնական եզրակացությունը ներկայացնի նոյեմբերին, սակայն ոչիշխանական խմբակցությունները համաձայն չեն. նրանք առաջարկում են ժամկետը սահմանել մինչև այս նստաշրջանի ավարտը։
Ի պատասխան՝ Դ. Հարությունյանը հայտարարել է, որ այդ առաջարկը կարող է ընդունվել։
Նրան հակադարձել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով.
–Ձեր ասածից տպավորությունն այնպիսին է, թե մեր մտահոգությունը քաղաքական շահարկում է, իսկ ձեր մտահոգությունը՝ մաքուր, զտարյուն մտահոգություն։ Եվ հետո, մենք տեսնում ենք պրոցեսը երկարացնելու խնդիր, այդ պատճառով էլ առաջարկում ենք գոնե մինչև այս նստաշրջանի ավարտը վերջնական եզրակացություն ներկայացնել։
Ն. Զոհրաբյանը նաև հորդորել է Դ. Հարությունյանին կոնկրետ պատասխան տալ, ոչ թե թեական ձևով ասել՝ առաջարկը կարող է ընդունվել։ Սակայն ՀՀԿ–ական պատգամավորը շարունակել է պնդել իր նույն պատասխանը։
–«Կարող է ընդունվելը» նշանակում է նաև կարող է չընդունվել։ ԲՀԿ–ի մասնակցությունն այս հանձնաժողովին կախված է լինելու նրանից՝ այս առաջարկությունը կընդունվի՞, թե ոչ,–նշել է Ն. Զոհրաբյանը։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ընդգծել է, որ իրենք դեմ են հանձնաժողովի դռնփակ նիստերին, քանի որ չեն վստահում այս իշխանությանը։
–Կատարվել են ապօրինություններ, և հանձնաժողովը նրա համար է ստեղծված, որ ցույց տանք, որ ձեզ չենք վստահում, և պատասխան տաք ամբողջ հանրությանը։ Եվ թող ժողովուրդը դրանից հետո դատի, թե ով է ճիշտ։ Դուք առաջինը պետք է շահագրգռված լինեիք, որ բաց լինի։ Եթե դուք հրաժարվում եք, ցույց է տալիս, որ խուսափում եք հանրային քննարկումից,–հայտարարել է Լ. Զուրաբյանը։

7or.am