ՀՅԴ-ն պահանջում է «Նաիրիտի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել
ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը ս/թ փետրվարի 25-ին հանդես է գալու «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով:
Վերոնշյալ հանձնաժողովի ստեղծմամբ բացահայտվելու են մատնանշված խնդիրների կուտակման պատճառները, ինչպես նաև ստեղծված իրավիճակի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերը:
Մենք սատարում ենք «Նաիրիտի» աշխատակիցներին, որոնք փետրվարի 12-ին իրենց պահանջները ներկայացրեցին ՀՀ նախագահին, և միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլորին` ս/թ փետրվարի 25-ին, երեքշաբթի՝ ժամը 14:00–ին, լինել Ազգային ժողովի մոտ՝ Բաղրամյան 19՝ միասին սատարելու ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջին, որը ներկայացվելու է հրատապ արտահերթ օրակարգով:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն