Լրահոս

24.02.2014 16:21


Բռնաբարության և ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանի գործով տուժողը հարցաքննվում է դռնփակ

Բռնաբարության և ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանի գործով տուժողը հարցաքննվում է դռնփակ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր սկսվեց առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու, բռնաբարելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանի դեմ գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը, 22.09.2013 թվականին առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, դիմակավորված, կոտրել է Ք.Բ.-ին պատկանող երևանյան տան պատուհանի ապակին, ապօրինի մուտք գործել ներս, իր մոտ գտնվող որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել Ք.Բ.-ի և նրա դստեր՝ անչափահաս, 19.11.2000 թվականին ծնված Է.Ս.-ի վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոնից աչքերը մրմռացնող նյութ՝ պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին: Այնուհետև, Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Ք.Բ.-ի ձեռքերը, իսկ կպչուն ժապավենով` նրա դստեր ձեռքերը, նրանցից պահանջել է ոսկյա զարդեր ու խոշոր չափի` 5000 ԱՄՆ դոլար գումար և տնից հափշտակել նրանց պատկանող առանձնապես խոշոր չափի` 4.127.396 ՀՀ դրամի գույք` 3.213.009 ՀՀ դրամին համարժեք` 7900 ԱՄՆ դոլար արժողության 5 անուն ոսկյա զարդեր` 2 զույգ ոսկյա ականջօղեր, մեկ ոսկյա խաչ և մեկ ոսկյա կախազարդ՝ իր շղթայի հետ միասին, 186.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար գումար, 220.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սոնի» մակնիշի հեռուստացույց և «Սոնի» մակնիշի 61.006 ՀՀ դրամին համարժեք` 150 ԱՄՆ դոլար արժողության բարձրախոս, ինչպես՝ նաև 406.710 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար արժողության կաշվե ճամպրուկ:

Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այցելելով www.pastinfo.am։

Այս խորագրի վերջին նյութերը