Լրահոս

24.02.2014 16:47


Գալուստ Սահակյան. «ՀՀԿ–ն այն կուսակցությունը չէ, որ նահանջներ ապրի»

Գալուստ Սահակյան. «ՀՀԿ–ն այն կուսակցությունը չէ, որ նահանջներ ապրի»

ԱԺ-ում «7օր»–ի հարցերին է պատասխանել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը

–Ինչպե՞ս կմեկնաբանեք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։

–Դա ամբողջ աշխարհի խնդիրն է դարձել, և, ըստ էության, լուրջ ցնցումներ են Ուկրաինա պետության հիմքերը խարխլելու առումով։ Եթե առաջին օրերին քաղաքական կոչեր էին, ապա դրանից օգտվեցին շատ ուժեր, կարծում եմ՝ նաև հանցագործ ուժերը։ Այնպես որ, այդ դեպքերի հրամայականն ամբողջ աշխարհինն է նաև։ Գերտերությունները ժողովրդական գործիքներ օգտագործելու պայմաններում հնարավորինս կայուն պետք է դարձնեն Ուկրաինան։

–Ինչպիսի՞ գնահատական կտաք Ուկրաինայի կառավարող մեկմիլիոնանոց «Ռեգիոնների կուսակցության» այն հայտարարությանը, որ «ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է Յանուկովիչի և նրա մերձավոր շրջապատի վրա, և որ նրանք զղջում են եղածի համար»։

–Ես «Ռեգիոնների կուսակցության» պատմության ու նրա մեկմիլիոնանոց լինելու մասին տեղեկություններ չունեմ։ Յուրաքանչյուր կուսակցություն իր ռազմավարությունն ունի։

–Հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական–տնտեսական ծանր իրավիճակը, սոցիալական դժգոհությունը՝ հնարավո՞ր է՝ մի օր էլ ՀՀԿ–ն նման հայտարարությամբ հանդես գա։

–Հանրապետական կուսակցությունն այն կուսակցությունը չէ, որ նահանջներ ապրի, բայց նաև այն կուսակցությունը չէ, որ միշտ այդ պրոցեսների մեջ պետք է լինի որպես քաղաքական մեծամասնություն։ Նա այնքան կլինի, ինչքան որ անհրաժեշտ է մեր պետության համար։ Իսկ այդ հարցն ինձ չպետք է տաք, որովհետև իմ հոգեբանությունը, իմ մոտեցումը, իմ գերակատարումը Հանրապետական կուսակցությունում, բնականաբար, նման գործողությունների հետևանք չի կարող լինել իմ հետագա գործունեության մեջ։

Ներկայացրեց Մերի Մովսիսյանը

Այս խորագրի վերջին նյութերը