Ոչիշխանական պատգամավորների կարծիքը գազի հանձնաժողովի մասին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի քառօրյայում հայտարարել է, որ գազի հանձնաժողով ստեղծելու ԱԺ որոշման մեջ իրենց հիմնական մտահոգությունները ներառված են, և ԲՀԿ–ն պատրաստ կլինի մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, միայն եթե ամփոփիչ եզրակացությունը ներկայացվի ոչ թե նոյեմբերին (ինչպես քաղաքական մեծամասնությունն է առաջարկում), այլ մինչև ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտը։
–Քաղաքական իշխանությունը չունի վստահության այն ռեսուրսը, որ չկարծենք՝ մինչև նոյեմբերն այն ժամկետն է, որը դուք ուզում եք խնդիրը քնեցնել։ Իրական ցանկության դեպքում 3 ամիսն էլ այն ռացիոնալ ժամկետն է, որ մենք կարող ենք ստանալ մեր հարցերի պատասխանը։ 3 ամիսը լիուլի բավարար է ԱԺ–ին եզրակացություն ներկայացնելու համար,–ասել է Ն. Զոհրաբյանը։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ևս մեկ անգամ պարզաբանել է, թե ինչու են դեմ հանձնաժողովի աշխատանքները դռնփակ անցկացնելուն.
–Մեր նախաձեռնությունը բացարձակապես քաղաքական մոտիվացիա չէր պարունակում։ Նույնիսկ էնքան էինք շեշտում գազի հետ կապված հարցերի պատասխանները ստանալու անհրաժեշտությունը, որ մենք էլ էինք մոռացել՝ քաղաքական ուժ ենք։ Դուք ինչքան ուզում եք՝ դիվիդենտ շահեք, ձեր գործն է, ես ունեմ մի մոտիվացիա՝ բացել այն կետերը, որոնք մինչև հիմա մեզ համար գաղտնիք են։
Ա. Մանուկյանը հավեվել է՝ բացի՛ դեպքում է, որ իշխանությունը բերել է, և բացի՛ դեպքում է, որ կբերի իրենց հուզող հարցերի պատասխանները։
–Դուք մեզ ուզում եք տանել արգահատելի գործընթացի, ինչի զոհն ենք մենք։ Հենց էդ գաղտնիության գործելաոճի արդյունքում է, որ մենք հասել ենք այս վիճակին։ Այդ գաղտնիությունը բերեց հասցրեց էստեղ։ Մեզ մի՛ քաշեք այն ճահիճը, որի մեջ եղել ենք այս մեկ ու կես տարիների ընթացքում։ Մինչ այժմ բացով եմ կարողացել ինչ–որ բանի հասնել։ Փակով դուք իմ բերանը փակում եք։ Բացը երբեք վնաս չի տալու, հակառակը՝ դուք փակով ուզում եք մեզ բերել, հասցնել մի տեղ, որին մենք չենք գնալու,–ասել է Ա. Մանուկյանը։
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ մինչև նոյեմբեր հանձնաժողովի աշխատանքները շարունակելու մեծամասնության առաջարկին հետևյալ կերպ է արձագանքել.
–Դուք ուզում եք՝ Տիգրան Սարգսյանը մինչև նոյեմբեր աշխատի՞, բայց ինչի՞ աշխատի, ինչի՞ համար։ Մենք չենք ուզում պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիա ստանալ, պետք չի մեզ դա, դռնփակը ո՞րն ա։ Բա չիմանա՞նք՝ ով ա գնացել, վիզ ա դրել էդ պայմանագրին։ Հանրապետության այսօրվա կառավարությունն այսկերպ է աշխատում՝ ցանկացած բան զիջի, միայն թե իրեն դրսևորի։ Գուցե դա տարածվել է նաև ա՞յլ պաշտոնյաների վրա, դա հետագայում կտեսնենք։
Իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով՝ փակ նիստի անհրաժեշտության հիմնավորումն անհասկանալի է։
–Ի՞նչի համար եք փակ անում, մենք էլ չենք ուզում, որ շոու դառնալ, մենք այդ տրամաբանությամբ չենք շարժվում, թողնենք բաց, երբ որ կտեսնենք, որ շոու է, կփակենք։ Էդ փակը նշանակում է հանրության մոտ արդեն իսկ ձևավորել անվստահություն։ Հանրությունն ասում է՝ ինչի՞ են փակ պահում, եթե հանրությանը հետաքրքրող հարցերն են այնտեղ քննարկվում,–ասել է Ա. Մինասյանը։

7or.am