Հրամանատարը խոստովանել է, որ մահացած զինծառայողի հորից կաշառք է պահանջել
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողների սոցիալական պաշտպանության բաժնի պետի կողմից մահացած զինծառայողի հորից կաշառք վերցնելու գործը կքննվի արագացված ընթացակարգով:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօրվա նիստը հետաձգվեց՝ տուժող Մանուկ Սարգսյանի, ամբաստանյալի պաշտպաններ՝ Վահագն Բաբայանի և Կրոմվել Գրիգորյանի բացակայության պատճառով:
Դատարանը ներկաներին տեղեկացրեց, որ կողմերը պատշաճ կարգով ծանուցված են եղել, սակայն իրենց բացակայության պատճառները դատարանին չեն ներկայացրել: Ամբաստանյալը ևս տեղեկացված չէր իր պաշտպանների բացակայության պատճառների մասին, բայց առաջարկեց նիստը հետաձգել եւ առանց իր պաշտպանների նիստ չանցկացնել:
Մեղադրող դատախազ Հովհաննես Ենոքյանը նույնպես նկատեց, որ դատական նիստը պետք է հետաձգվի, քանի որ արագացված ընթացակարգով դատաքննությունը չի կարող տեղի ունենալ առանց պաշտպանների: Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել նիստը:
Ըստ մեղադրական համառոտ եզրակացության՝ ՊՆ N զորամասի զինծառայողների սոցիալական պաշտպանության բաժնի պետ-հրամանատար Դավիթ Դավթյանը տեղեկանալով ժամկետային զինծառայող Երվանդ Սարգսյանի 2010թ. մահվան կապակցությամբ նրա ընտանիքին ՀՀ ՊՆ կողմից հատկացվելիք անհատույց պետական ֆինանսական աջակցության մասին, մահացած զինծառայողի հորը՝ Մանուկ Սարգսյանին ներկայացրել է, թե այդ գործընթացի արագ կազմակերպումը իբր կախված է իրենից։ Մինչդեռ, իրականում, այդ հարցի լուծման վրա ազդելու որեւէ լիազորություն նա չի ունեցել։ Նախաքննական մարմնի գնահատմամ, Դավթյանը չարաշահելով Մ.Սարգսյանի վստահությունը, պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացն արագացնելու համար պահանջել և իր աշխատավայրում կաշառք ստանալու պատրվակով վերջինիցս վերցրել և հափշտակել է զգալի չափ հանդիսացող՝ 411500 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար։

Մանրամասները՝ pastinfo.am–ում։