Լրահոս

24.02.2014 19:42


Ուկրաինայում վաղվանից կմեկնարկի ընտրական գործընթացը

Ուկրաինայում վաղվանից կմեկնարկի ընտրական գործընթացը

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Կոնստանտին Խիվչենկոն հայտարարել է, որ փետրվարի 25–ից երկրում կմեկնարկի ընտրական գործընթացը։

«Իրավական տեսանկյունից ԿԸՀ-ի նիստ անցկացնելու անհրաժեշտություն չկա։ Ընտրական գործընթացի սկիզբն արդեն ենթադրում է Գերագույն ռադայի ընդունած որոշումը, և այն կմեկնարկի արդեն վաղվանից»,-Rosbalt–ի փոխանցմամբ` ասել է Խիվչենկոն։

Ինչպես արդեն տեղեկացրեինք, Ռադայի պատգամավորները փետրվարի 22-ին կողմ էին քվեարկել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու առաջարկին։

Այս խորագրի վերջին նյութերը