Լրահոս

25.02.2014 11:47


Վլադիսլավ Մանգասարյանին ազատ կարձակեն

Վլադիսլավ Մանգասարյանին ազատ կարձակեն

Հայաստանում միլիոնավոր դոլարներ կորցրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին պատկանող «Արին կապիտալ» ընկերությունը կանխամտածված սնանկացնելու մասին քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` չցանկանալով նախաքննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ հրապարակել:

Հիշեցնենք՝ այս գործի շրջանակներում միակ մեղադրյալ Վլադիսլավ Մանգասարյանի կալանքի 1 տարին, որ թույլատրելի առավելագույն ժամկետն է, լրանում է մարտ ամսին, ուստի նախաքննական մարմինը կա՛մ պետք է ազատ արձակի նրան, կա՛մ հայտարարի նախաքննության ավարտի մասին: Դատելով ոստիկանությունից մեզ տրամադրած տեղեկությունից՝ նախաքննությունն առաջիկա օրերին հազիվ թե ավարտվի: Նույն կարծիքը մեզ հետ զրույցում հայտնեց նաև «Արին կապիտալ» ընկերության սեփականատեր, ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Մեկ տարին լրանալուց հետո Մանգասարյանին, ժողովրդական լեզվով ասած, բաց կթողնեն, իսկ իրավաբանական լեզվով ասած` խափանման միջոց կալանքը կփոխարինվի, ասենք, չհեռանալու մասին ստորագրությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց փաստաբանը:

Մանրամասները՝ pastinfo.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը