Լրահոս

25.02.2014 19:15


Կայացավ ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատվական խորհրդի հերթական նիստը

Կայացավ ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատվական խորհրդի հերթական նիստը

Կայացավ ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդատվական խորհրդի հերթական նիստը

2014թ. փետրվարի 25-ին ԵՄ խորհրդատվական խումբը ներկայացրել է 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվությունը, Կարիքների գնահատման վերանայված փաստաթուղթը, ինչպես նաև 2014թ. հունվար-ապրիլ ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը:

Խորհրդատվական խորհուրդը գոհունակություն է հայտնել 2013թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվության հետ կապված, որտեղ ներկայացվել է ԵՄ խորհրդատվական խմբի տրամադրած խորհրդատվությունը օրենքի գերակայության, միգրացիայի, իրավապահ մարմինների, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ոլորտներում:

Հաշվետվությունը կարևորում է մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացին աջակցելու և ՀՀ քրեական իրավունքում իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հասկացության ներմուծմանն ուղղված ԵՄ խորհրդատվական խմբի ջանքերը:

Խորհրդատվական խումբը մարդկանց թրաֆիքինգի և ֆինանսական գործերի քննության հարցերի վերաբերյալ տրամադրել է խորհրդատվություն և կազմակերպել է ուսուցում իրավապահ մարմինների համար:

Ազգային ժողովին ցուցաբերված օժանդակությունն ուղղվել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կարողությունների զարգացմանը, կառավարության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործառույթի ամրապնդմանը, միջխորհրդարանական, մասնավորապես ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների հետ Ազգային ժողովի համագործակցության ընդլայնմանը:

Խորհրդի նիստն ի գիտություն է ընդունել ԵՄԽԽ-ի աշխատանքային ծրագիրը և 2014թ. հունվար-ապրիլ ամիսների կարիքների գնահատման վերանայված հաշվետվությունը: Վերջինս 2013թ. իրականացված կարիքների գնահատման վերանայված տարբերակն է, որն ամփոփում է նշված ոլորտներում հայտնաբերված բացերը և համապատասխան առաջարկությունները:

Նիստին մասնակցել են ՀՀ նախագահի գրասենյակի, կառավարության և ազգային ժողովի, դեսպանատների և միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԶԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս խորագրի վերջին նյութերը