Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` մարտի 5-ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի /ՀՊԿՆ/ գարնանային համերգաշրգանի մեկնարկը Ֆրանսիայից հրավիրված վիրտուոզ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի մասնակցությամբ: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Ծրագրում կհնչեն Անտոնիո Վիվալդի «Տարվա եղանակներ», Աստոր Պիացոլա «Տարվա եղանակներ» և Ռիչարդ Գալիանո Օպալե-կոնցերտ նվագախմբի և ակորդեոնի համար:
Մարտի 4-ին` ժամը 21:30-ին Ռիչարդ Գալիանոն Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների հետ հանդես կգա Մեցցո Ակումբում:
Իտալական ծագումով ֆրանսիացի ակոնդեոնահար, Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր, ջազ իմպրովիզատոր Ռիչարդ Գալիանոն ծնվել է Ֆրանսիայում 1950 թվականին: Դաշնամուր և ակորդեոն սկսել է նվագել 4 տարեկանից: Առաջին ուսուցիչը հայրն էր` ակորդեոնահար Լուսիեն Գալիանոն: Այնուհետ երաժշտական ուսումը շարունակել է Նիցցայի կոնսերվատորիայում, որտեղ ակոնդեոնին զուգահեռ ուսանել է նաև տրոմբոնի դասարանում: Կոնսերվատորիան ավարտել է 1969 թ - ին ` գերազանցության առաջին աստիճանի դիպլոմով:
Ուսմանը զուգահեռ նա մասնակցել է ակորդեոնահարների միջազգային մրցույթների, որտեղ հանդես է եկել Բախի, Չայկովսկու, Ռավելի Գերշվինի ստեղծագործությունների կատարմամբ : Գալիանոն երկու տարի անընդմեջ ակորդեոնահարների « World Cup » միջազգային մրցույթներում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 1968-ին արժանացել է երկրի նախագահական մրցանակին:
1973-ին Գալիանոն հարավային Ֆրանսիայից տեղափոխվում է Փարիզ և մի քանի տարի համագործակցում է Կլոդ Նուգարոյի նվագախմբի հետ` որպես դիրիժոր, գործիքավորող և կոմպոզիտոր: Համագործակցում է նաև Շառլ Ազնավուրի, Զիզի Ժարմենի և այլոց հետ: 1983 -ին ` Աստոր Պիացոլայի նախաձեռնությամբ, Ռիչարդ Գալիանոն հրավիրվում է ԿՈՄԵԴԻ ՖՐԱՆՍ, որտեղ հանդես է գալիս որպես բանդոներնահար, այնուհետ` գործիքավորող և կոմպոզիտոր:
1991 -ին Գալիանոն ստեղծում է «նոր մյուզետ» ոճը և այս ոճով « Label Bleu » ստուդիայում ձայնագրում է ալբոմ: 1993 - ին` Ջազի ակադեմիան Ռիչարդ Գալիանոյին ճանաչում է որպես տարվա լավագույն ջազ երաժիշտ : Նույն տարում նա ձայնագրում է «Ճանապարհորդություն» ալբոմը , որը նույնպես ճանաչվում է որպես «Տարվա լավագույն ալբոմ»:2010-ին Ռիչարդ Գալիանոն ստորագրեց բացառիկ պայմանագիր աշխարհահռչակ «Deutsche Grammophon» ընկերության հետ և նրա առաջին ալբոմը , որը նվիրված էր Բախի երաժշտությանը, թողարկումից անմիջապես հետո ավելի քան 40.000 օրինակով սպառվեց մեծ արագությամբ և դարձավ տարվա «Տարվա լավագույն դասական երաժշտության» ալբոմը:
Ռիչարդ Գալիանոն համերգով հանդես կգա Հայաստանում
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ` մարտի 5-ին ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի Պետական Կամերային Նվագախմբի /ՀՊԿՆ/ գարնանային համերգաշրգանի մեկնարկը Ֆրանսիայից հրավիրված վիրտուոզ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոյի մասնակցությամբ: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը:
Ծրագրում կհնչեն Անտոնիո Վիվալդի «Տարվա եղանակներ», Աստոր Պիացոլա «Տարվա եղանակներ» և Ռիչարդ Գալիանո Օպալե-կոնցերտ նվագախմբի և ակորդեոնի համար:
Մարտի 4-ին` ժամը 21:30-ին Ռիչարդ Գալիանոն Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների հետ հանդես կգա Մեցցո Ակումբում:
Իտալական ծագումով ֆրանսիացի ակոնդեոնահար, Աստոր Պիացոլայի մեկնաբան, կոմպոզիտոր, ջազ իմպրովիզատոր Ռիչարդ Գալիանոն ծնվել է Ֆրանսիայում 1950 թվականին: Դաշնամուր և ակորդեոն սկսել է նվագել 4 տարեկանից: Առաջին ուսուցիչը հայրն էր` ակորդեոնահար Լուսիեն Գալիանոն: Այնուհետ երաժշտական ուսումը շարունակել է Նիցցայի կոնսերվատորիայում, որտեղ ակոնդեոնին զուգահեռ ուսանել է նաև տրոմբոնի դասարանում: Կոնսերվատորիան ավարտել է 1969 թ - ին ` գերազանցության առաջին աստիճանի դիպլոմով:
Ուսմանը զուգահեռ նա մասնակցել է ակորդեոնահարների միջազգային մրցույթների, որտեղ հանդես է եկել Բախի, Չայկովսկու, Ռավելի Գերշվինի ստեղծագործությունների կատարմամբ : Գալիանոն երկու տարի անընդմեջ ակորդեոնահարների « World Cup » միջազգային մրցույթներում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 1968-ին արժանացել է երկրի նախագահական մրցանակին:
1973-ին Գալիանոն հարավային Ֆրանսիայից տեղափոխվում է Փարիզ և մի քանի տարի համագործակցում է Կլոդ Նուգարոյի նվագախմբի հետ` որպես դիրիժոր, գործիքավորող և կոմպոզիտոր: Համագործակցում է նաև Շառլ Ազնավուրի, Զիզի Ժարմենի և այլոց հետ:
1983 -ին ` Աստոր Պիացոլայի նախաձեռնությամբ, Ռիչարդ Գալիանոն հրավիրվում է ԿՈՄԵԴԻ ՖՐԱՆՍ, որտեղ հանդես է գալիս որպես բանդոներնահար, այնուհետ` գործիքավորող և կոմպոզիտոր: