Մեկնաբանություն

25.02.2014 13:30


«Պայթած» կառավարության «ճաք տված» մասերը

«Պայթած» կառավարության «ճաք տված» մասերը

Արմեն Ռուստամյանը «ճաքած» անվանեց Արդարադատության նախարարին, ու սկսվեց...

Դժվար է ասել՝ ինչն այդպես ոգևորեց քաղաքականացված մեր հանրությանն ու հատկապես հանրապետականներին։ Հնարավոր է՝ Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանում «չաթլախ» բառի մեկ այլ՝ ոչ «ճաք տված» բացատրությունը։ Բայց դե, ո՞նց չեք ամաչում։ Սակայն դա չի էականը։

Միայն Հրայր Թովմասյանը չի «ճաք տված». ճաքած է ամբողջ պետական համակարգը՝ վերևից ներքև։ Հիմնավորումներ՝ ինչքան ուզես։

Հեչ լավ չի. «ճաք տված» իշխանություն (նայում ենք Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը)։ Ավելին՝ պետական համակարգի ճաքերը բոլորիս աչքի առաջ վերածվում են ճեղքերի, իսկ որոշ մասերում էլ ճողվածքների (մարդ վախենում է բացել բացատրական բառարանը)։ Դե հռհռացե՛ք։

Իսկ ի՞նչ են անում ճաքած շինության հետ, ճիշտ է՝ քանդում են, տեղը նորը կառուցում։ Հեռանկարն այդ համատարած ճաքերի պարագայում սփոփում է։ Սփոփում է նաև այն, որ այսօրվա «ճաք տվածների» միջով սկսել է լույս երևալ։

«7 օրի» բացատրական բառարանների ուսումնասիրման բաժին

Այս խորագրի վերջին նյութերը