Լրահոս

25.02.2014 15:00


Տիգրան Սարգսյանն է խնդրել, որ իրեն հրավիրեն, ու ինքը Պուտինին մոտիկից տեսնի

Տիգրան Սարգսյանն է խնդրել, որ իրեն հրավիրեն, ու ինքը Պուտինին մոտիկից տեսնի

Իշխանությունների քարոզչամեքենան փորձ արեց տպավորություն ստեղծել, թե ռուսաստանյան կողմը Տիգրան Սարգսյանին հրավիրել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը մասնակցելու համար: Պարզվում է, որ իրականությունը բոլորովին այլ է եղել: Հենց Տիգրան Սարգսյանն է խնդրել, որ իրեն հնարավորություն տան մասնակցել փակման արարողությանը:

Հայկական կողմը, չտիրապետելով արարողակարգին, նախ դիմել է ռուսական կողմին, որ նրանք հրավիրեն Տիգրան Սարգսյանին, բայց երբ նրանց բացատրել են, որ օլիմպիական խաղերի հարցերով պետք է դիմել ՄՕԿ-ին, արդեն իսկ խնդրանքով դիմել են այնտեղ: Այս ամենից հետո ՄՕԿ-ը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին տեղեկացրել է Տիգրան Սարգսյանի խնդրանքի մասին, եւ երբ ՀԱՕԿ-ը չի առարկել, Տիգրան Սարգսյանը համապատասխան հրավեր է ստացել եւ երջանկություն ունեցել մի քանի բառ փոխանակել ՌԴ նախագահի եւ վարչապետի հետ: Ահա եւ ամբողջ պատմությունը:

Աղբյուրը՝ http://top-news.am/7/1/news/28778.html

Այս խորագրի վերջին նյութերը