Քննարկվել է Օհանավան և Կարբի գյուղերի այգիների ոռոգման հետ կապված խնդիրը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Արագածոտնի մարզի Օհանավան եւ Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման հետ կապված խնդիրը քննարկել է ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Նշված համայնքների բնակիչները լրատվամիջոցներով մտահոգություն էին հայտնել իրենց խնձորի այգիները սնուցող ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ-ի կառուցման առնչությամբ:
Ա.Անդրեասյանը տեղեկացրել է, որ էներգետիկ ծրագիրը նախատեսվում է իրականացնել Արզնի-Շամիրամի դոտացիոն ջրանցքի վրա, եւ այն այգիների տարածքն սպասարկող "Քասախ" ՋՕԸ-ի կողմից ոռոգման նպատակով վերցվող ջրի հետ կապ չունի: Ծրագրի իրականացմանը համաձայնություն է տրվել միայն այն պայմանով, որ ՀԷԿ-ը պետք է գործի բացառապես ոռոգման ռեժիմով եւ անխափան ոռոգման ապահովման առումով որեւէ դժվարություն չառաջացնի: Բացի այդ, ծրագրի իրականացումը ենթադրում է , որ շահագործումից ի վեր չվերանորոգված ոռոգման արագահոս համակարգը կփոխարինվի փակ համակարգով, ինչը կբարձրացնի ջրի կառավարման արդյունավետությունը: Ա. Անդրեասյանը հավաստիացրել է, որ նախագծային բոլոր լուծումները համաձայնեցվում են համապատասխան կառույցների հետ` հիմքում ունենալով ոռոգման շրջանում ջուրն առաջնահերթ ոռոգմանն ուղղելու պահանջը:
Արագածոտնի մարզպետը տեղեկացրել է,որ հողօգտագործման եւ շինարարական աշխատանքների փաստաթղթերը ձեւակերպված են այնպես, որպեսզի համապատասխան աշխատանքներն ավարտվեն մինչեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, եւ գյուղացիական տնտեսությունների համար դժվարություններ ու նոր խնդիրներ չառաջանան:
Փոխվարչապետը մարզպետին առաջարկել է անձամբ հանդիպել համայնքների բնակիչների հետ, տեղում քննարկել բարձրացված խնդիրները եւ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնել:
Արձանագրվել է, որ չեն կարող իրականացվել այնպիսի ծրագրեր, որոնք թեկուզ նվազագույն վնաս կհասցնեն գյուղացիական տնտեսություններին: Կառավարությունը ներկայումս քննարկում է նույն այդ տարածքում նոր հակակարկտային կայանքներ տեղադրելու հարցը` նախորդ տարիներին գրանցված կարկտահարությունից բերքը պաշտպանելու համար, հետեւաբար` այդ համայնքներում ոռոգման ջրի ապահովման եւ գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից որեւէ դժվարություն չի կարող ստեղծվել:
Խնդրի հետ կապված զարգացումները կգտնվեն Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում:

Հասարակայնության հետ կապերի բաժին