Լրահոս

25.02.2014 20:40


Միայն Թեհրանը կարող է որոշել՝ ինչքան ուրան հարստացնել

Միայն Թեհրանը կարող է որոշել՝ ինչքան ուրան հարստացնել

Միայն Թեհրանը կարող է որոշել մինչև ինչ մակարդակի է հարստացնելու ուրանը։ Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհին։

«Իսլամական Հանրապետությունն ինքնուրույն է որոշում ուրանի հարստացման մակարդակը՝ համապատասխան սեփական պահանջարկներին, և այդ սկզբունքը Թեհրանը համարում է իր կարմիր գիծը», – ասել է Սալեհին։ Նա նշել է նաև, որ «ՄԱԿ–ի ԱԽ հինգ մշտական անդամները և Գերմանիան ճանաչել են ուրանի հարստացման Իրանի իրավունքը»։ Հայտարարությունը հնչել է ի պատասխան ԱՄՆ քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանի խոսքերի։ Իսրայել իր այցի ժամանակ վերջինն ասել է լրագրողներին, որ «ցանկանում է, որպեսզի ուրանի հարստացումը Իրանում լինի զրոյական մակարդակի»։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը