«Կին առաջնորդ» համակարգող խորհրդի հայտարարությունը
Պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգինանցնելու ՀՀկառավարությաննախաձեռնությանկապակցությամբ
Հայտնում ենք մեր մտահոգությունը Հայաստանի հանրապետությունում կուտակային կենսաթոշակի համակարգին անցնելու պարտադրանքի կապակցությամբ: Ուզում ենք հիշեցնել, որ այդ նախագիծը միաժամանակ խախտում է Հայաստանի հանրապետության կողմից որդեգրած երեք հիմնարար սկզբունքները.
առաջինը` սոցիալական համերաշխության սկզբունքը, համաձայն որի ոչ թե ամեն մեկը պետք է միայն իր մասին մտածի, այլ նպաստի հանրային բարիքի ստեղծմանը,
երկրորդ` խախտվում է ազգային ինքնավարության սկզբունքը, քանի որ հասարակության գումարները ի պահ են տրվում ոչ թե Հայաստանի պետությանը, այլ օտարերկրյա կազմակերպություններին,
երրորդ` ոտնահարվում են մարդու իրավունքները` զրկելով նրան սեփական գումարները սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքից:
Պահանջում ենք հարգել Հայաստանի հանարպետության Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը և քաղաքացիների իրավունքները: Կոչ ենք անում հրաժարվել այդ հակասոցիալական, ապազգային և մարդու իրավունքները անտեսող նախաձեռնությունից:
«Կին առաջնորդ» համակարգող խորհրդի հայտարարությունը
Պարտադիր կուտակային կենսաթոշակի համակարգին անցնելու ՀՀ կառավարության նախաձեռնության կապակցությամբ