Լրահոս

25.02.2014 16:55


ԱԺ–ն քննարկում է 2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը (տեսանյութ)

ԱԺ–ն քննարկում է 2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ–ն սկսել է քննարկել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը։

–Այդ արյունալի դեպքերից անցել է վեց տարի, և չեն բացահայտվել ո՛չ մի սպանություն ու մի քանի հարյուր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը,–ասել է հիմնական զեկուցող, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Նա ընդգծել է, որ, իհարկե, «Նաիրիտի», գազի հարցերը շատ կարևոր են, բայց մարդիկ մեր երկրից արտագաղթում են հիմնականում ոչ թե սոցիալ–տնտեսական պայմաններից դրդված, այլ որովհետև այստեղ իրենք պաշտպանված չեն, ապահով չեն։

–Սպանում են, սպանողին չեն դատում, խեղում են, խեղողին չեն պատժում։ Այս գործի բացահայտումը ոչ թե պրոֆեսիոնալիզմի պակասի, կադրեր չունենալու արդյունք է, այլ ուղղակի տաբուի տակ է դրված, սրան չի կարելի մոտենալ։ Եթե ԱԺ–ն չի կատարում Սահմանադրությամբ և օրենքներով իրեն լիազորված գործառույթները, ապա մենք բոլորս մեղսակից ենք դառնում այս հանցագորոծութունների չբացահայտմանը և պարտակմանը,–ավելացրել է Գ. Ջհանգիրյանը։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը