Լրահոս

25.02.2014 17:19


Արամ Մանուկյան. «Ես այսօր Կոմիտասում թռուցիկ եմ փակցնելու, դե թող գան, ինձ բերման ենթարկեն»

Արամ Մանուկյան. «Ես այսօր Կոմիտասում թռուցիկ եմ փակցնելու, դե թող գան, ինձ բերման ենթարկեն»

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ԱԺ այսօրվա հայտարարությունների ժամին տեղեկացրել է, որ Արաբկիրի ոստիկանություն երեկ նույնպես բերման են ենթարկել ՀԱԿ երիտասարդների օրինականացված միտինգի մասին թռուցիկներ տարածելու համար։

–Եվ գիտե՞ք՝ ինչ հիմնավորմամբ. ուղղակի կծիծաղեք՝ ոչ պատշաճ, ոչ թույլատրված վայրերում փակցնելու համար։ Իշխանությունն ինձ համար տարօրինակ թույլիկությամբ քաղաքական միջոցների դեմ պայքարում է ոչ քաղաքական մեթոդներով։ Եթե դուք ուզում եք այսպիսի միջոցներով պայքարել, ձեր զինանոցը շատ խղճուկ է, այս ձևով դուք չեք կարող քաղաքական խնդիր լուծել,–ասել է Ա. Մանուկյանը։

Ավելին, նա ընդգծել է, որ այն նույն սյուներին, որոնց վրա ՀԱԿ–ի երիտասարդներին թույլ չեն տվել հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկ փակցնել, կան հակասեմիտական, հակաֆաշիստական կոչեր պարունակող հազարավոր այլ թռուցիկներ։

–Այսինքն, իշխանությունը թույլ է տալիս բոլոր սյուների վրա Հայաստանի միջազգային պարտավորությունները ոտնահարող թռուցիկներ փակցնել, բայց փոխարենը փորձում է մարդկանց թույլ չտալ միտինգի գնալ։ Չի՛ հաջողվելու ձեզ. մարտի մեկին միտինգ է լինելու, մարտի մեկին մարդիկ են գալու, և ես էլ էսօր Կոմիտասում այդ նույն «արգելված» սյուների վրա փակցնելու եմ թռուցիկ, դե թող գան, ինձ բերման ենթարկեն,–հայտարարել է Ա. Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը