Վահե Էնֆիաջյան. «Կառավարության վարած քաղաքականությունը ժողովրդին տանում է դեպի փակուղի» (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր իր հայտարարությունում ընդգծել է, որ իրենց խմբակցությունն ԱԺ–ում բարձրացրել և շարունակելու է բարձրաձայնել երկրում իրականացվող յուրաքանչյուր արատավոր դրսևորման, երևույթի դեմ՝ ամեն անգամ ներկայացնելով դրանց վտանգավոր հետևանքներն ու լուծման սեփական բանաձևերը:
–Կառավարության վարած քաղաքականությունն ակնհայտորեն ժողովրդին տանում է դեպի փակուղի, մաքսային, հարկային և ստեղծված մի շարք արհեստածին պետական մարմիններ թույլ չեն տալիս հայ մարդուն ապրել և աշխատել սեփական հայրենիքում,–ասել է Վ. Էնֆիաջյանը՝ հավելելով, որ օրեր առաջ հերթական անհեթեթ խայտառակությանն ականատես եղանք, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կուսակցության համագումարում արված ելույթից հետո դադարեցվեց «Արարատցեմենտ» գործարանի ջրամատակարարումը, և մատակարարվող ջուրը սկսեց հոսել Ադրբեջան.
–Փաստացի մեր հակառակորդի համար, բառի բուն իմաստով, պարարտ հող է ստեծվում: Ի՞նչ սպասենք հաջորդ անգամ:
Պատգամավորը նաև հիշատակել է վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված խայտառակ ցուցանիշը, այն է՝ պաշտոնական վիճակագրությամբ՝ իրենց գործունեությունը կասեցրել են 10.000 մանր և միջին ձեռնարկություններ։
–Եթե սա բազմապատկենք հինգով, այսինքն՝ միջին ընտանիքի անդամների գործակցով, ապա կստացվի, որ շուրջ 50.000 մարդ կորցրել է իր աշխատանքը, ապրելու և ցամաք հաց վաստակելու հնարավորությունը: Միջազգային փորձն ապացուցում է, որ ՀՀ նման պետությունների տնտեսության զարգացման թիվ մեկ երաշխիքը միջին բիզնեսն է, որը մեր երկրում իշխանության կողմից ջանք ու եռանդ չի խնայում փոշիացնելու համար: Մենք պատրաստակամ ենք մեծ կոնսոլիդացիաների, քաղաքական նոր հարթակ ձևավորելուն, որով հնարավորություն կստեղծվի՝ հաղթահարելու ժողովրդի առաջ ծառացած խնդիրներն ու գտնել դրանց լուծման իրական մեխանիզմները,–նշել է ԲՀԿ–ական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։
7or.am