«Նաիրիտի» հարցով հանձնաժողովի ստեղծումը հիմք կտա պատասխանատվության ենթարկել մեղավորներին
Հարգելի հայրենակիցներ.
Երեկ ՀՀ Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցությունը հանդես եկավ «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ժամանկավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով:
ՀՅԴ խմբակցության կողմից արտահերթ օրակարգով ԱԺ նիստ մտած օրինագծի վերաբերյալ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից եղան բազմաթիվ հիմնավորումներ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք` հանձնաժողովի ստեղծմամբ բացահայտվելու են մատնանշված խնդիրների կուտակման պատճառները, ինչպես նաև ստեղծված իրավիճակի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերը:
Այսօր` ժամը 12:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի է ունենալու վերոնշյալ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ քվեարկությունը:
Մենք կոչ ենք անում բոլորին` ս/թ-ի փետրվարի 26-ին, չորեքշաբթի, ժ 12:00-ին լինել ԱԺ-ի մոտ`Բաղրամյան 19, միասին պահանջելու ՀՀ ԱԺ-ից որպեսզի ԱԺ-ն կողմ քվեարկի ՀՅԴ խմբակցության կողմից ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջին:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն