Տնտեսական

26.02.2014 09:37


Հրայր Թովմասյանը, մեղմ ասած, ստել է

Հրայր Թովմասյանը, մեղմ ասած, ստել է

ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեռ փետրվարի 5-ին Աժ-ում հայտարարել էր, թե Որոտանի ՀԷԿ-ը վաճառել է ոչ թե իր ողջ գույքը, այլ դրա մի մասը։

«Պարզվում է, սակայն, Հ. Թովմասյանը, մեղմ ասած, ստել է»,–գրում է «Ժողովուրդ»–ը։
Թերթի տրամադրության տակ է հայտնվել Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը, որտեղից տեղեկանում ենք, որ «Քոնթուր գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ-ն ձեռք է բերել «օգտագործվող սեփականության իրավունքով վաճառողին պատկանող ամբողջ գույքը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք որտեղ են գտնվում, շարժական են, թե անշարժ, թե օժտված են միանգամից երկու հատկանիշներով նյութական, թե ոչ նյութական»։
Այսինքն, Որոտանի ՀԷԿ-ը չունի որևէ գույք, որևէ տեխնիկա և հիմա չի կարող այլևս զբաղվել էլեկտրաէներգիայի արտադրությամբ։ Ի դեպ, 2010թ. դեկտեմբերին, կառավարության որոշմամբ, վաճառվել էր «Ձորահէկ»-ի գույքը, իսկ դրանից 6 ամիս անց՝ 2011 թ մայիսին, կառավարությունը լուծարեց այն՝ հիմնավորմամբ, որ ՀԷԿ-ն այլեւս գույք չունի։ Նույնը հիմա սպառնում է Որոտանի ՀԷԿ-ին։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»–ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը