Իտալիայի խորհրդարանի Ստորին պալատը հավանություն է տվել Մատեո Ռենցիի կառավարությանը
Իտալիայի խորհրդարանի Ստորին պալատը հավանություն է տվել Մատեո Ռենցիի կառավարությանը։ Կողմ են քվեարկել 378 պատգամավոր, դեմ՝ 220։ Քվեարկությանը մասնակցել են նախկին վարչապետ Էնրիկո Լեթթան և «Ժողովրդավարական կուսակցության» նախկին քարտուղար Պիերլուիջի Բերսանին, որը վերջերս ուղեղի կաթված է տարել։ Ավելի վաղ երկար քննարկումներից հետո հավանություն էր տվել Վերին պալատը (սենատը)։ Քվեարկությունը սենատում ավարտվել է նախորդ գիշեր։ 169 անդամ կողմ է քվեարկել, որը մի քանի ձայնով ավելի է անհրաժեշտ շեմն անցնելու համար։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։