Յանուկովիչը փախած է։ Նրա տունը հիմա վերածվել է «պռախադնոյ դվոռի»։
Ոմանք կարծում են, որ տունն այդ պետք է դարձնել «Կոռուպցիայի թանգարան»։ Ի դեպ, շատ «կրեատիվ» առաջարկ է։ Տուրիզմի զարգացման առումով Ուկրաինայի նախկին նախագահի տունը ահագին օգտակար կարող է լինել։ Մարդիկ կգան, կտեսնեն «Կոռուպցիայի թանգարանը»։ Բնականաբար՝ գնելով մուտքի տոմս ու լցնելով Ուկրաինայի ծակ բյուջեն։
Յանուկովիչի ոսկեզոծ «ունիտազն» ու ավտոմեքենաների կոլեկցիան էլ առանձնահատուկ «փայլ» կհաղորդեն «Կոռուպցիայի թանգարանին»։
Յանուկովիչը փախած է։ Նա արժանացել է իր նախկին ենթակա–կուսակիցների հայհոյանքներին։
«Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է Յանուկովիչի և նրա մերձավոր շրջապատի վրա։Մենք՝ «Տարածաշրջանների կուսակցություն» խմբակցությունը և մեր կուսակից ընկերները, խստիվ դատապարտում ենք հանցավոր հրամանները, որոնք հանգեցրին մարդկային զոհերի, դատարկված գանձարանի, ահռելի պարտքերի և ուկրաինացի ժողովրդի ու ողջ աշխարհի մոտ խայտառակվելուն»,– ասված է հայտարարության մեջ։
Յանուկովիչի նախկին կուսակիցները նշում են նաև, որ երկիրը ծառայեցվել էմեկ ընտանիքի շահերին։
Նրանք, ովքեր ընդամենը օրեր առաջ լիզում էին Յանուկովիչի կոշիկները, այսօր մեղադրում են նրան բոլոր մահացու մեղքերի մեջ. «Իրավիճակի վրա ազդելու, նախագահին մտափոխելու յուրաքանչյուր փորձ այդպես էլ անարձագանք մնաց։ Միլիոնանոց կուսակցությունը փաստացի գերի էր դարձել կոռումպացված մեկ ընտանիքի ձեռքին»։
Փախած նախագահին նաև դավաճանության համար են մեղադրում։
«Մենք դատապարտում ենք Յանուկովիչի փախուստն ու փոքրոգությունը։ Մենք դատապարտում ենք դավաճանությունը։ Մենք դատապարտում ենք հանցավոր հրամանները»,– խրոխտ ձայնով հայտարարում են «տարածաշրջանայինները»։
Մի խոսքով, Յանուկովիչի վրա, ինչպես ասում են, կախում են բոլոր շներին։
«Տարածաշրջանների կուսակցությունն» իր կառուցվածքով, տեսակով ու գործունեությամբ Ուկրաինայի ՀՀԿ–ն է։ Իսկ դա նշանակում է, որ Յանուկովիչն իր փախուստով հեշտացրել է «եվրանժդեհականների» գործը։ ՀՀԿ–ականները կարող են անհրաժեշտ պահին վերցնել «Տարածաշրջանների կուսակցության» տարածած տեքստը, Յանուկովիչի փոխարեն դնել Սարգսյան ու դեմքի խրոխտ արտահայտությամբ դատապարտել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանը մեկ ընտանիքին ծառայեցնելու մեջ։
Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի դեմքով այդ տեքստը կկարդա Արմեն Աշոտյանը կամ Կարեն Ավագյանը։ Սամվել Նիկոյանը փրփուրը բերանին կնետվի առաջին պատահած հեռուստաընկերություն և կբացի իր սիրտը։ Հերմինե Նաղդալյանին չենք կարողանա կանգնեցնել. նա կպատմի ամեն ինչ։
Թող զարմանալի չթվա, բայց Սերժ Սարգսյանի հեռացումից հետո նրան պաշտպանելու են միայն «անկախ» լրատվամիջոցները, բայց ոչ թե հավատարմությունից ելնելով, այլ քանի որ մահապարտի կարգավիճակում են այժմ ու շատ լավ հասկանում են, որ հայկական «Նյուրնբերգը» ներառելու է նաև իրենց՝ «գեբելսյան» քարոզչամեքենայի անդամներին։
Պատկերացնու՞մ եք, թե այսօր Սերժի քսի տալուն սպասող Արարատի մարզպետն ու նրա եղբայրն ինչպիսի աղի արցունքներ կթափեն տեսախցիկների առաջ՝ հայտարարելով, թե իրենք չէին ուզում ադրբեջանցիներին ջրով օգնել, բայց ստիպված էին, քանի որ Սերժն էր այդպես հրամայել։
Պատկերացնու՞մ եք, թե քանի–քանիսն են շտապելու իրենց շորերի վրայից պոկել ՀՀԿ «զնաչոկն» ու այրել ՀՀԿ անդամատոմսը։
Պատկերացնու՞մ եք, թե ինչպես են ծվեն–ծվեն անելու մի շարք կարկառուն ՀՀԿ–ականներ Սերժ Սարգսյանին, քանզի նրանք «մեկ ընտանիքի» թիվ մեկ տուժածներն են ու նվաստացվածներն են, քանզի նրանք ներսից ինֆորմացված հակասերժականներ են ու պահը երբ գա՝ սահմռկեցուցիչ բաներ են պատմելու Սերժի արածների մասին, այնպիս բաներ, որ մենք չգիտենք, այնպիսի բաներ, որոնց համեմատ օֆշորային մեքենայություններն ու բիոզուգարանային պատմությունները մանր չարաճճիություններ կթվան։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Կից ներկայացված տեսանյութը որոշ ՀՀԿ–ականների խորհուրդ կտանք շատ ուշադիր դիտել ու անգիր անել։ Պետք է գալու։
Յանուկովիչը հեշտացրեց ՀՀԿ–ի գործը (տեսանյութ)
Յանուկովիչը փախած է։ Նրա տունը հիմա վերածվել է «պռախադնոյ դվոռի»։
Ոմանք կարծում են, որ տունն այդ պետք է դարձնել «Կոռուպցիայի թանգարան»։ Ի դեպ, շատ «կրեատիվ» առաջարկ է։ Տուրիզմի զարգացման առումով Ուկրաինայի նախկին նախագահի տունը ահագին օգտակար կարող է լինել։ Մարդիկ կգան, կտեսնեն «Կոռուպցիայի թանգարանը»։ Բնականաբար՝ գնելով մուտքի տոմս ու լցնելով Ուկրաինայի ծակ բյուջեն։
Յանուկովիչի ոսկեզոծ «ունիտազն» ու ավտոմեքենաների կոլեկցիան էլ առանձնահատուկ «փայլ» կհաղորդեն «Կոռուպցիայի թանգարանին»։
Յանուկովիչը փախած է։ Նա արժանացել է իր նախկին ենթակա–կուսակիցների հայհոյանքներին։
«Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկնում է Յանուկովիչի և նրա մերձավոր շրջապատի վրա։ Մենք՝ «Տարածաշրջանների կուսակցություն» խմբակցությունը և մեր կուսակից ընկերները, խստիվ դատապարտում ենք հանցավոր հրամանները, որոնք հանգեցրին մարդկային զոհերի, դատարկված գանձարանի, ահռելի պարտքերի և ուկրաինացի ժողովրդի ու ողջ աշխարհի մոտ խայտառակվելուն»,– ասված է հայտարարության մեջ։
Յանուկովիչի նախկին կուսակիցները նշում են նաև, որ երկիրը ծառայեցվել է մեկ ընտանիքի շահերին։