Լրահոս

26.02.2014 11:47


23 անձից բաղկացած անօթևան ընտանիքը հրաժարվում է իրեն տրամադրվող երկսենյականոց բնակարանից

23 անձից բաղկացած անօթևան ընտանիքը հրաժարվում է իրեն տրամադրվող երկսենյականոց բնակարանից

Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների բնակարանային հերթացուցակներում հաշվառված տասնյակ ընտանիքներ այդպես էլ պահանջվող փաստաթղթերը չհանձնեցին ՀՀ քաղշիննախարարության բնակբաշխման հանձնաժողովին և փաստացի զրկվեցին բնակարան ստանալու իրենց իրավունքից:

Նրանց թվում գերակշիռ մաս են կազմում բազմանդամ ընտանիքները: Խնդիրն այն է, որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման կարգը սահմանող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշման համաձայն ընտանիքնին տրամադրվում է ճիշտ այնքան սենյականոց բնակարան, որքան նրանք կորցրել են երկրաշարժի հետևանքով: Իհարկե՝ եթե ընտանիքի կազմը չի պակասել:

Եթե պակասել է, այդ դեպքում պակասեցվում է նաև հատկացվող սենյակների թիվը: Իսկ բնակարան ստացած ընտանիքները պարտավոր են կարճ ժամկետում քանդել ժամանակավոր կացարանները և ազատել տարածքները, որից հետո միայն իրավունք կունենան սեփականաշնորհել նոր ստացած բնակարանները: «Շիրակ կենտրոնի»աշխատակիցները պարբերաբար հանդիպում են բնակարան ստանալու իրավունքից հրաժարված բազմանդամ ընտանիքների: Ներկայացվող տեսանյութը 23 անձից բաղկացած ընտանիքի մասին է, որը ներառում է այսքան տարիների ընթացքում առաջացած 5 ինքնուրույն ընտանիքներ: Նրանք գերադասում են մնալ վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում, քան թե այդքան մարդով ստանալ մեկ երկսենյականոց բնակարանը:

http://youtu.be/j1evR2vwtcg

Այս խորագրի վերջին նյութերը