Լրահոս

26.02.2014 13:35


Բակուր Կարապետյան. «Բաքուն ամեն ինչ անում է սումգայիթյան կոտորածը հայերի վրա բարդելու համար»

Բակուր Կարապետյան. «Բաքուն ամեն ինչ անում է սումգայիթյան կոտորածը հայերի վրա բարդելու համար»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարեգործական հիմնադրամի նախագահ Բակուր Կարապետյանն ասել է, որ Եղեռնի 100-ամյակի մոտենալուն զուգահեռ՝ Բաքուն ամեն ինչ անում է սումգայիթյան կոտորածը հայերի վրա բարդելու համար:

Կարապետյանը միակ լրագրողն է, ով դեպքերից ուղիղ մեկ ամիս հետո՝ մարտի 27-ին, եղել է Սումգայիթում, տեսագրել մարդկանց պատմությունները, զրուցել այն հայերի հետ, որոնք կարողացել են փախչել և հասնել Հայաստան կամ այլ երկրներ:

«Խոջալուի ժամանակ ճանապարհ էր բացվել, մինչև Աղդամ ազատ միջանցք կար, որ ժողովուրդը հեռանա: Սակայն բնակչության մի մասը, փոխանակ Աղդամ մտնելու, շեղվել է ճանապարհից, ադրբեջանցիները չեն թողել՝ առաջ անցնի: Բնակչությունը մեր հսկողության տակ գտնվող սահմանից դուրս է եկել և հասել նրանց հսկողության տակ գտնվող հատված: Նրանք հատուկ ժողովրդին քշել են և խաչաձև կրակահերթի տակ պահել»,- պատմել է բանախոսը։

Բակուր Կարապետյանի խոսքերով՝ հայկական կողմն այսօր քիչ է խոսում Սումգայիթի, Բաքվի, Գանձակ-Կիրովաբադի, Մարաղա-Մարգուշավանի ջարդերի մասին, որոնք ցեղասպանության շարունակությունն են: Ըստ նրա՝ մեր դիվանագիտական կենտրոնները բավական պասիվ են այդ հարցի հետ կապված. քարոզչական գործը ցածր մակարդակի վրա է։

Այս խորագրի վերջին նյութերը